![](/banners/BeFunky-design.jpg)
Գերմանիան ակնկալում է, որ Իրանի իշխանությունները երկխոսություն կսկսեն բողոքողների հետ
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/995589.jpg)
Գերմանիայի կառավարությունը հույս ունի, որ Իրանի իշխանությունները բենզինի գների բարձրացման դեմ բողոքողների հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն կդրսեւորեն: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը։
«Մենք անհանգստությամբ ենք հետեւում իրադարձությունների զարգացմանը, հատկապես զոհերի, ձերբակալությունների վերաբերյալ հաղորդագրություններին: Մենք կոչ ենք անում Իրանի կառավարությանը՝ հարգել հավաքների ազատությունը եւ կարծիքներ հայտնելու ազատությունը: Իրանում մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրենց դժգոհությունը հայտնել քաղաքական եւ տնտեսական զարգացման կապակցությամբ, իրենց կարծիքը հայտնել ազատ եւ խաղաղ ձեւով»,-հայտարարել է նա նոյեմբերի 18-ին կայացած ճեպազրույցում: Նա հավելել է, թե Բեռլինը հույս ունի, որ «Իրանի կառավարությունը բողոքների ֆոնին երկխոսելու պատրաստակամություն կդրսեւորի»:
Վերջին օրերին Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի են ունեցել բենզինի գները բարձրացնելու երկրի իշխանությունների որոշման կապակցությամբ: Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները, դրանցից մի քանիսը խաղաղ բնո