Բաժիններ՝

Գերմանիայի նախկին նախագահի որդուն սպանել են դասախոսության ժամանակ. RBB

Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերի, որը պաշտոնավարել է 1984-ից մինչեւ 1994 թվականը, որդին՝ 59-ամյա Ֆրից ֆոն Վայցզեկերը, նոյեմբերի 19-ի երեկոյան դասախոսության ժամանակ դանակահարությունից հետո մահացել է Բեռլինի հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է RBB առցանց տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Նշվում է, որ, հանցագործությունը կատարվել է Բեռլինի Շառլոտենբուրգի շրջանում գտնվող Schlosspark-Klinik կլինիկայի տարածքում, որտեղ աշխատում էր սպանվածը: Անհայտ տղամարդը մոտեցել է Գերմանիայի նախկին նախագահի որդուն եւ նրան դանակով հարվածել այն ժամանակ, երբ Ֆրից ֆոն Վայցզեկերը դասախոսություն էր կարդում:

Ոստիկանության տվյալներով՝ ներկաներից մեկը փորձել է միջամտել, սակայն վիրավորվել է: Անվտանգության ուժերի աշխատակիցները շուտով ժամանել են պատահարի վայր եւ ունկնդիրների օգնությամբ բռնել հանցագործին: Նրա արարքի դրդապատճառների մասին տեղեկատվություն չեն հայտնում, կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս