Լուկաշենկոյի որդին նոր բարձր պաշտոն է ստացել Բելառուսում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել է հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ: Այդ մասին հաղորդել է ԲԵԼՏԱ-ն:
Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ այդ պաշտոնին իր որդուն առաջադրելու առաջարկությունն ինքը չի արել: Նա հիշեցրել է, որ այս պահին Վիկտորն ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականն է, սակայն պետության ղեկավարը դեռ չի որոշել, թե իր որդին կհամատեղի արդյոք այդ պաշտոնները:
«Դա մեծ կորուստ կլինի պետության մեջ: Ես արդեն մի անգամ ասել եմ, որ նա օգնական էր աշխատում, որովհետեւ ինձ կապի ամենասերտ բաց կապուղին էր անհրաժեշտ իմ եւ ուժային կառույցների միջեւ»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու իր ցանկության մասին լուրերը: