Բաժիններ՝

Փորձագետները նշել են 2020 թվականին ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրները

International SOS միջազգային կազմակերպության փորձագետները ստեղծել են հատուկ ինտերակտիվ քարտեզ, որը ճանապարհորդներին նախազգուշացնում է 2020 թվականին արտասահման ուղեւորությունների դեպքում հնարավոր ռիսկերի մասին: Դրա օգնությամբ, ինչպես գրում է Daily Mail թերթը, զբոսաշրջիկները կկարողանան իմանալ, թե ամենավտանգության տեսակետից ինչ դժվարություններ են իրենց դարանակալելու այս կամ այն երկիր այցելելիս:

Հիմքում ընկել է երեք հիմնական չափանիշ՝ անվտանգության բնագավառի իրադրությունը, բժշկական սպասարկման եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերը: Ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր պետությունները երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում, մասնագետների խոսքով, Աֆղանստանի եւ Վենեսուելայի հետ միասին, դարձել են Լիբիան եւ Սոմալին: Փորձագետները առավել անվտանգ տուրիստական ուղղություններ են ճանաչել սկանդինավյան երկրները, մասնավորապես Նորվեգիան, Ֆինլանդիան, Իռլանդիան եւ Շվեդիան:

Տարբեր հիվանդություններով վարակվելու առավել մեծ ռիսկի ենթակա պետությունների թվին մասնագետները դասել են աֆրիկյան երկրները, որոնց թվում են՝ Նիգերը, Լիբերիան, Գվինեան, Սիեռա Լեոնեն, Հարավային Սուդանը, Էրիթրեան եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը: Բացի այդ, առողջապահության չափազանց ցածր մակարդակով աչքի ընկնող պետությունների թվում, ինչպես նշում է հրատարակությունը, ներառվել են Եմենը, Սիրիան եւ Հյուսիսային Կորեան: Միեւնույն ժամանակ բժշկական տեսանկյունից առավել անվտանգ են ճանաչվել եվրոպական երկրները, ինչպես նաեւ Կանադան, ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս