Բաժիններ՝

Չորրորդ համաշխարհային մեդիագագաթնաժողովը կանցկացվի Պեկինում

Չորրորդ համաշխարհային մեդիագագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին Պեկինում: «Սինհուա» գործակալության այս առաջարկությունը պաշտպանել են Համաշխարհային մեդիագագաթնաժողովի նախագահության՝ նոյեմբերի 18-ին Շանհայում կայացած նիստի մասնակիցները:

Միջոցառումը, որը կայացել է «Սինհուա» գործակալության նախաձեռնությամբ, կլոր սեղանի շուրջ էր հավաքել խոշորագույն ԶԼՄ-ների՝ ՏԱՍՍ, Associated Press, Reuters, Agence France-Presse, ANSA, Kyodo, «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալություններին, հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիային, Al Jazeera հեռուստաընկերությանը, Naspers հարավաֆրիկյան մեդիախմբին, The Hindu հնդկական թերթին: Դրա հետ մեկտեղ որոշվել է աշխատանքային կարգով ճշտել համաժողովվի անցկացման ստույգ ժամանակը: Նիստի մասնակիցներն անկեղծորեն եւ շահագրգիռ կերպով քննարկել են ԶԼՄ-ների գործունեության այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են՝ թղթակիցների անվտանգության ապահովումը, բուն տեղեկատվության պաշտպանությունը, որակյալ լրագրողական կադրերի պատրաստումը: Շատ է խոսվել այն հնարավորությունների եւ մարտահրավերների մասին, որոնք կապված են մեդիական լանդշաֆթի արագ փոփոխության հետ, որտեղ ավելի ու ավելի ծանրակշիռ դեր են խաղում շարժական գաջեթները, սոցիալական ցանցերը:

Առաջին համաշխարհային մեդիահամաժողովը կայացել է 2009 թվականին Պեկինում, հաջորդը ՏԱՍՍ-ի նախաձեռնությամբ անցկացվել է 2012 թվականին Մոսկվայում: 2016 թվականին երրորդ համաժողովի անցկացման վայր էր ընտրվել Դոհան (Կատար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս