Սպիտակ տան գլխավոր բժիշկը պատմել է հոսպիտալում Թրամփին հետազոտելու մասին
Միացյալ Նահանգների ղեկավարը չի գանգատվել կրծքի որեւէ ցավից, անցյալ հանգստյան օրերին բժշկական հետազոտությունը Մերիլենդի նահանգի Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալում եղել է պլանային: Այդ մասին հաղորդվում է Սպիտակ տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլիի՝ նոյեմբերի 18-ին տարածված եզրակացության մեջ:
«Նախագահը կրծքի ոչ մի ցավ է չի ունեցել, եւ (առողջության հետ կապված) որեւէ արտահերթ կամ անհետաձգելի խնդիրների պատճառով ոչ մի կարգի հետազոտություն կամ բուժում չի ձեռնարկվել»,- ասված է հայտարարության մեջ: Բժշկի խոսքով՝ դա եղել է «ստանդարտ, պլանային միջանկյալ հետազոտություն»:
Հանգստյան օրերի վերաբերյալ նախագահի պաշտոնական գրաֆիկում, որը նոյեմբերի 15-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հոսպիտալ ուղեւորությունը չի նշվել: Այդ ֆոնի վրա Twitter սոցիալական ցանցում տարատեսակ շահարկումներ են հայտնվել Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի առողջության թեմայով, մասնավորապես, սկսել է լուր տարածվել այն մասին, թե Մերիլենդ Թրամփի ուղեւորության պատճառ են դարձել իբր կրծքի ցավերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: