Բաժիններ՝

Նիդերլանդներում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող երկու տղամարդու

Նիդերլանդների ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնք նախատեսում էին ահաբեկչություն իրականացնել: Այդ մասին հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը:

Վերջինիս տեղեկություններով, 20 և 34 տարեկան երկու տղամարդ ահաբեկչությունը նախատեսում էին կազմակերպել այս տարեվերջին՝ օգտագործելով պայթուցիկ նյութերով հագուստ և պայթուցիկներով համալրված ավտոմեքենաներ:

Կասկածյալներից մեկը ձերբակալվել է Զուտերմեր քաղաքում գտնվող իր բնակարանում, իսկ երկրորդը՝ Հաագայի փողոցներից մեկում:

Դատախազությունում ընդգծել են, որ դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ են նրանք մտադիր եղել իրականացնել ահաբեկչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930