Բաժիններ՝

ԱՄՆ-ի ավիակարգավորիչը Boeing-ին զրկել է 737 MAX օդանավերին թռիչքային պիտանիության հավաստագրեր տալուց

ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ ինքը կլինի միակ մարմինը, որը կտա Boeing 737 MAX հանրանավերի թռիչքային պիտանիության հավաստագրեր, որոնց շահագործումը դադարեցվել է երկու ավիաաղետից հետո: Նոյեմբերի 26-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նամակը, որը կարգավորիչն ուղարկել է ավիաշինական կորպորացիա։

«Հասարակական շահերը եւ առեւտրային ավիացիոն գործունեության անվտանգության շահերը պահանջում են, որ Դաշնային ավիացիոն վարչությունը պահպանի 737 MAX շարքի բոլոր ինքնաթիռների թռիչքային պիտանիության հավաստագրեր տալու լիազորությունները»,- նամակից հատված է մեջբերում գործակալությունը: Պարզաբանվում է, որ ավելի վաղ հավաստագրեր տալու որոշումը համատեղ ընդունվում էր վարչության եւ Boeing ընկերության կողմից: Կարգավորիչը նաեւ նշել է, որ դեռ չի ավարտել այդ տիպի հանրանավերի կառուցվածքում փոփոխությունների, ինչպես նաեւ օդաչուների ուսուցման ծրագրում նորամուծությունների ստուգումը:

Նոյեմբերի 11-ին Boeing-ը հայտարարել էր, որ Boeing 737 MAX ավիահանրանավերի առեւտրային թռիչքների վերսկսումն ակնկալում է 2020 թվականի հունվարին, դրանց մատակարարումներն ավիաընկերություններին կարող են սկսվել արդեն այս տարվա դեկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս