
Թրամփը «ներում է շնորհել» երկու հնդկահավերին ԱՄՆ-ում Գոհաբանության օրվա տոնակատարությունից առաջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 26-ին օգտվել է նախագահի իր իրավունքից եւ «ներում շնորհել» այն երկու հնդկահավերին, որոնք Սպիտակ տուն էին բերել նոյեմբերի 28-ին Գոհաբանության օրը նշելու համար։
Վարդերի պարտեզում տեղի ունեցած հատուկ արարողությանը Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը, որին ուղեկցում էր նրա տիկին Մելանյան, արտասանել է. «Բաթեր անունով հնդկահավին լիովին եւ վերջնականապես ներում է շնորհված»: Միաժամանակ Թրամփը ներում է շնորհել նաեւ երկրորդ հնդկահավին՝ Բաթերի «կրկնորդ» Բրեդին: Միացյալ Նահանգների ղեկավարը կատակել է, որ երկու հնդկահավերն էլ արդեն ստացել են ծանուցագրեր, որոնք նրանց պարտավորեցնում են ներկայանալու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ՝ ցումունքներ տալու պետության ղեկավարի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում:
Բրեդը եւ Բաթերն այժմ կմեկնեն Վիրջինիայի նահանգի Պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ կապրեն ուսանողների հսկողությանք ներքո: Թրամփն ընտանիքի անդամների հետ տոնը կնշի Փալմ Բիչում (Ֆլորիդայի նահանգ)՝ իր Մար ա Լագո կալվածքում: Գոհաբանության օրը հնդկահավի մեծարման ավանդույթի սկիզբը դրվել է 1947 թվականին, երբ Հնդկահավի ազգային դաշնությունը եւ Թռչնաբույծների ազգային խորհուրդն առաջին անգամ թռչուն նվիրեցին ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենին: ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը ներում է շնորհել հնդկահավին, համարվում է Ջոն Քենեդին:
Նա թռչնին ներում է շնորհել 1963 թվականին Գոհաբանության օրվա առթիվ կայացած արարողությանը: ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի չորրորդ հինգշագբթի օրը, այս տարի տոնը զուգադիպում է նոյեմբերի 28-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: