Բաժիններ՝

Հարավային Կորեայում ստուգումը ճաքեր է գտել Boeing 737 NG 150 ինքնաթիռներից 13-ի ֆյուզելաժներում

Կորեայի Հանրապետության իշխանություններն ավարտել են Boeing 737 NG ինքնաթիռների հավաքակազմի ստուգումը, որոնց թռիչքները դադարեցվել էին հոկտեմբերին: 150 ինքնաթիռների տեսչական ստուգումը միկրոճաքեր է հայտնաբերել դրանցից 13-ում: Նոյեմբերի 26-ին այդ մասին հայտնել է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով պետական տարածքների, ենթակառուցվածքի եւ տրանսպորտի ազգային նախարարության տվյալները։

Նշվում է, որ այդ ավիահանրանավերը պատկանում են Հարավային Կորեայի չորս ավիաընկերությունների՝ Korean Air-ին, Jin Air-ին, Jeju Air-ին եւ и Eastar Jet-ին: Մոտ ժամանակներս մեքենաների արատավոր հանգույցները կնորոգվեն կամ կփոխվեն նորերով:

Boeing 737 NG-ը 737 ընտանիքի ինքնաթիռների երրորդ սերունդն է: Դրանց փոխարինելու են եկել Boeing 737 MAX մոդելները, որոնց հետ նույնպես խնդիրներ են ծագել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս