Սպիտակ տուն են բերել սուրբծննդյան եղևնին
Սուրբծննդյան եղեւնին նոյեմբերի 25-ին տեղափոխել են Սպիտակ տուն: ԱՄՆ-ի գլխավոր նստավայրում եղեւնուն դիմավորել է Միացյալ Նահանգների ղեկավարի տիկինը՝ Մելանյա Թրամփը։
Սուրբծննդյան եղեւնին իրականում եղել է բրգաձեւ սոճի: Ըստ ավանդույթի՝ ծառը, որի բարձրությունը հասնում է 5,5 մետրի, Սպիտակ տուն են բերել զանգակակիր ձիերով լծված կառքով: Սպիտակ տան մուտքի մոտ Մելանյան զննել է տոնածառը, որը Վաշինգտոն է ժամանել Փենսիլվանիայի նահանգից, ինչից հետո հավանություն է տվել դրա կանգնեցմանը: Ծառը կզարդարի Սպիտակ տան Երկնագույն սենյակը:
Սովորաբար սուրբծննդյան տոնածառը բերում են Գոհաբանության օրվանից հետո, որն ԱՄՆ-ում կտոնեն նոյեմբերի 28-ին, սակայն այս տարի, ինչպես եւ 2018 եւ 2017 թվականներին, Թրամփը որոշել է բացառություն անել, քանի որ արդեն նոյեմբերի 26-ին ինքն ընտանիքով մեկնում է Փալմ Բիչ (Ֆլորիդայի նահանգ)՝ իր «Մար ա Լագո» կալվածք: Սուրբ Ծննդի առթիվ Սպիտակ տունը կզարդարեն բազմաթիվ կամավորներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Special delivery! The @WhiteHouse is excited to welcome its #ChristmasTree for 2019. This beautiful tree was grown by the Snyder family from Mahantongo Valley Farms in Pitman, PA. We are excited to display this tree in the Blue Room of the People’s House! pic.twitter.com/gwVW9ijYF9
— Melania Trump (@FLOTUS) November 25, 2019