Բաժիններ՝

Դրեզդենի ոստիկանությունը հրապարակել է «Կանաչ կամար»-ից թանկարժեք իրերի գողության տեսագրությունը

Դրեզդենի ոստիկանությունը հրապարակել է «Կանաչ կամար» թանգարանից XVIII դարի թանկարժեք իրերի գողության պահի տեսագրությունը եւ կորած իրերի լուսանկարները։

Թանգարանի սրահի տեսահսկման խցիկի տեսագրության մեջ երեւում է, որ այնտեղ են մտնում երկու տղամարդ: Նրանցից մեկը մի քանի անգամ կացնով հարվածում է ադամանդներով ցուցափեղկի գերամուր ապակուն եւ ոչ մի կերպ չի կարողանում այն ջարդել:

Կողոպուտը կատարվել է նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան: Ոստիկանության նախնական տվյալներով՝ չարագործները հրկիզել են տրանսֆորմատորը ոչ հեռու գտնվող կատակոմբներում՝ առանց էլեկտրականության թողնելով մի քանի խոշորագույն թանգարան Դրեզդենի կենտրոնում: Դրանից հետո մի քանի մարդ թանգարան է մտել անկյունային լուսամուտից եւ անցել հավաքածուի պատմական մաս՝ Օգոստոս Հզորի գանձարան: Նախնական տվյալներով՝ նրանք հափշտակել են ոսկերչական իրերի առնվազն երեք անգին հավաքածու եւ ավտոմոբիլով փախել, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս