![](/banners/BeFunky-design.jpg)
6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի Կրետե կղզու մոտ
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/996729.jpg)
Նոյեմբերի 27-ին 6 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի Կրետե կղզու մոտ: Այդ մասին հայտնել է Եվրամիջերկրածովյան ինստիտուտը: Ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Կրետեից 35 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ 56 կիլոմետր խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվել: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժն զգացվել է Հունաստանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Աթենքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: