Աշխարհում քիմիական զենքի լիակատար ոչնչացումը շատ մոտ է. ՔԶԱԿ
Աշխարհում քիմիական զենքի հայտարարված պաշարների լիակատար ոչնչացումը շատ մոտ է: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆեռնանդո Արիասը՝ Հաագայում բացելով մասնակից պետությունների խորհրդաժողովի 24-րդ նստաշրջանը։
«Անցյալ տարի քարտուղարությունը լրացուցիչ ջանքեր գործադրեց, որպեսզի ապահովի Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի կատարումը մեծ փորձարկումների ժամանակ: Հայտարարված քիմիական պաշարների լիակատար ոչնչացումը, իսկ դա կոնվենցիայի հանգուցային նպատակն է, շատ մոտ է: Սակայն ծագում են կոնվենցիայի նորմաների գործողության լուրջ մարտահրավերներ՝ ինչպիսիք են քիմիական զենքի կիրառումն Իրաքում, Մալայզիայում, Սիրիայում եւ Միացյալ Թագավորությունում»,- ասել է նա:
Խոսելով քիմիական զենքի ոչնչացման մասին՝ Արիասը նշել է, որ «2019 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր առմամբ 68,6 հազար տոննա կամ 1-ին կատեգորիայի հայտարարված քմիական զենքի 97,3 տոկոսը ոչնչացվել է կազմակերպության քարտուղարության կողմից ստուգման պայմաններում»: Հաագայում ՔԶԱԿ-ի մասնակից պետությունների 24-րդ նստաշրջանի աշխատանքը կտեւի մինչեւ նոյեմբերի 29-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: