Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանձնառու են միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում և միջազգային սահմանին հարաբերական անդորրը:
Նյու Յորքի կենտրոնում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել քաղաքի Սուրբծննդյան գլխավոր եղեւնու լույսերը վառելու ամենամյա արարողությունը։
Բուլղարիայի մայրաքաղաքի վարչակազմն սկսել է տնային վառարանների եւ բուխարիների ծխնելույզներին ֆիլտրերի տեղակայման ծրագրի իրականացումը՝ հանուն մաքուր օդի արշավի շրջանակում:
Աթենքում այրվում է Athenaeum Palace հյուրանոցը, հրշեջները տարհանում են կենվորներին: Այդ մասին հայտնել է հրշեջ ծառայությունը:
Եվրակազմակերպության գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարարության ղեկավար Միրոսլավ Լայչակը դեկտեմբերի 5-ին հանդես է եկել Նյու Յորքում ԵԱՀԿ-ի ներկայացուցչության բացման օգտին:
Ֆրանսիայում հանրային տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխման դեմ համազգային գործադուլի պատճառով:
Վեց մարդ է զոհվել Լեհաստանն հարավի Շչիրկ քաղաքում բնակելի շենքի փլուզումից, ինչը տեղի է ունեցել կենցաղային գազի պայթելու հետեւանքով:
Boeing Co.-ի առեւտրային ինքնաթիռների ստորաբաժանման գլխավոր ինժեներ Ջոն Համիլթոնը, որին մարտին հանձնարարել էին զբաղվել 737 MAX մոդելի հանրանավերի մասնակցությամբ ավիաաղետների հետաքննությամբ, թողնում է պաշտոնը:
Էյֆելյան աշտարակը դեկտեմբերի 5-ին այցելության համար փակ է կենսաթոշակային բարեփոխման դեմ Ֆրանսիայի արհմիությունների հայտարարած գործադուլի կապակցությամբ:
Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ճնշումը Թուրքիայի վրա՝ ձգտելով նրանից հասնել Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելուն:
ԱՄՆ-ն ավարտել է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արեւելքում:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր չէ ցուցմունքներ տալ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում:
Առնվազն 58 միգրանտ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ են խեղդվել Մավրիտանիայի ափերի մոտ: Եվս 83 միգրանտ լողալով հասել է ցամաք եւ օգնություն ստացել Մավրիտանիայի իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից:
Ութ ամերիկացիների մեղադրանքներ են առաջադրվել 2016 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին միջոցների անօրինական փոխանցումների մեջ:
ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը գաղտնաբար փոքր հեռահարության հրթիռներ է տեղափոխում հարեւան Իրաքի տարածք, որտեղ արդեն երկու ամիս է, ինչ շարունակվում են ցույցերը:
Սինգապուրի կառավարությունը պատրաստել է հետիոտների «վարքականոն», որը, մասնավորապես, կոչված է մարդկանց հետ սովորեցնել քայլելիս գաջեթներ դիտելու վտանգավոր սովորությունից:
United Airlines ամերիկյան ավիաընկերությունը զետեղել է Airbus-ի՝ շուրջ 7 միլիարդ դոլար ընդհանուր գումարի A321XLR մոդելի 50 ինքնաթիռների գնման պատվեր:
Փարիզի դեմ ամերիկյան պատժամիջոցների նախագիծն անթույլատրելի է:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները» եւ միջազգային ահաբեկչությունը համարում են դաշնքի անդամ երկրների անվտանգության հիմնական սպառնալիքները:
Բեռլինում Վրաստանի քաղաքացու աղմկահարույց սպանության հետաքննության կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների երկու աշխատակիցների, որոնք Բեռլինում աշխատում են դեսպանությունում:
Եվրամիտությունը պետք է զբաղվի իր պաշտպանության զարգացմամբ, որովհետեւ կան ոլորտներ, որտեղ Բրյուսելը չի տեսնում ՆԱՏՕ-ի մասնակցությունը:
Օդեսայում 12 մարդ է տուժել քոլեջում բռնկած հրդեհից, այդ թվում՝ չորս հրշեջ:
Պաշտոնական Բաքուն հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ:
Ղազախստանը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումն անեքսիա չի համարում, հայտարարել է հանրապետության նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ներքին տեղահանված անձանց խնդիրների բարձր մակարդակի խմբի համանախագահ է նշանակել Ֆեդերիկա Մոգերինիին, որը դեկտեմբերի 1-ից դադարել է զբաղեցնել Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի պաշտոնը:
Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, որը ձգտում էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման հասնելու Դեմոկրատական կուսակցությունից, դուրս է եկել նախընտրական արշավից:
Ճապոնացի բժիշկ եւ «Փեշավարյան ընկերություն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Տեցու Նակամուրան հրազենային վերքեր է ստացել Աֆղանստանի արեւելքում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձեւ, որում հանդես է եկել «մեծ յոթնյակին» Ռուսաստանի մասնակցության դեմ: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները:
Ֆիլիպիններում առնվազն 17 մարդ է զոհվել «Տիսոյ» թայֆունի պատճառով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: Ավելի վաղ Agence France-Presse-ը տեղեկացրել էր չորս զոհվածի մասին:
90 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի հետազոտող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Մեսսին: