Բաժիններ՝

Նոյեմբերին ռեկորդային վեցերորդ թայֆունն է առաջացել Խաղաղ օվկիանոսում

Այս տարվա նոյեմբերին ռեկորդային՝ արդեն վեցերորդ թայֆունն է առաջացել Մարիանյան կղզիների շրջանում եւ ժամում 35 կիլոմետր արագությամբ շարժվում է դեպի հյուսիս – արեւմուտք՝ Ֆիլիպինների կողմը: Նոյեմբերի 26-ին այդ մասին իր կայքում հայտնել է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը։

Գերատեսչությունը նաեւ նավատերերին եւ նավապետերին հորդորել է այդ շրջանում պահպանել նախազգուշության առավելագույն միջոցները՝ նշելով, որ այնտեղ քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 25 մետրի, եւ, փորձագետների գնահատումներով՝ կսաստկանան:

Ներկայիս թայֆունն այս տարի արդեն 28-րդն է Խաղաղ օվկիանոսում: Նոյեմբերին վեց թայֆունը ռեկորդ է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Սովորաբար Խաղաղ օվկիանոսում դրանք առավել ակտիվորեն առաջանում են ամռանը եւ աշնան սկզբին, հավելել են օդերեւութաբանական ծառայությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս