![](/banners/BeFunky-design.jpg)
Մերկելը ժամկետից շուտ չի թողնի Գերմանիայի կանցլերի պաշտոնը
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/merkel-2.jpg)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխատելու է մինչեւ իր լիզորությունների ժամկետի ավարտը։ «Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ես կարծում եմ, որ մենք պետք է լիազորությունների ամբողջ ժամկետն աշխատենք մինչեւ վերջ, եւ ես պատրաստվում են անելու դա»,- ասել է նա նոյեմբերի 27-ին՝ ելույթ ունենալով Բունդեսթագում: Վերջին ամիսներին Մերկելի առողջության հետ կապված խնդրիրների վերաբերյալ հաղորդումների ֆոնին զանգվածային լրատվամիջոցներում սկսել են տվյալներ շրջանառել, թե նա կարող է որոշել կանցլերի պաշտոնը ժամկետից շուտ թողնելու մասին:
Մերկելը Գերմանիայի կառավարությունը չորրորդ անգամ գլխավորել է 2018 թվականին եւ պետք է աշխատի մինչեւ 2021 թվականը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: