Բաժիններ՝

«Փաստաթղթերի տպավորիչ փաթեթ է դիտարկվել». Լավրովը գնահատել է Բիշքեկում կայացած ՀԱՊԿ նիստի արդյունքները

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների ղեկավարների հանձնաժողովի համատեղ նիստի մասնակիցները դիտարկել են փաստաթղթերի տպավորիչ փաթեթ, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Նիստը բավականին պատրաստված է անցել: Մենք կենտրոնացանք տարբեր ոլորտներում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման խնդիրների վրա, դիտարկեցինք փաստաթղթերի փաթեթները, որոնք վաղը կներկայացվեն երկրների ղեկավարների ուշադրությանը: Փաթեթը տպավորիչ է: Նման քաղաքական բնույթի կարևոր փաստաթղթերից մեկը ես կկոչեի համատեղ հայտարարության նախագիծ՝ ուղղված միջազգային և տարածաշրջանային կայունության ամրապնդման նպատակներին»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ ասել է Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս