Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսը տարահանել են օդային տարածության հնարավոր խախտման պատճառով

Սպիտակ տան տարածքն արգելափակվել է, իսկ ԱՄՆ-ի Կնգրեսը տարահանվել օդային տարածության հնարավոր խախտման պատճառով: Այդ մասին հաղորդել են Միացյալ Նահանգերի զանգվածային լրատվամիջոցները:

«Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունն ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուղղաթիռներ է ուղարկել հետաքննություն անցկացնելու համար»,- ասված է հրամանատության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սկզբնական գնահատումները ցույց են տվել, որ ռադարի էկրանին «կաթիլը» եղել է չարտոնված օդանավ, որը խախտել է օդային տարածությունը, ինչը հանգեցրել է Սպիտակ տան տարածքի եւ Կապիտոլիումի կարճաժամկետ փակման:

ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուղղաթիռները, որոնք ժամանել էին կալանման, չեն հայտնաբերել հետագա գործողություններ պահանջող սպառնալիք, ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը CNN հեռուստաալիքին:

Ներկայումս զրուցակցի տվյալներով՝ վերլուծվում են միջադեպի երեք հնարավոր պատճառներ. թռչուններ, մթնոլորտային անոմալիա կամ անօդաչու, հաղորդել է «Իներֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս