Բաժիններ՝

Փարիզում անցկացված բողոքի ակցիաներում տասնյակ ցուցարարներ են տուժել

Ֆրանսիայում կենսաթոշակային բարենորոգման դեմ համընդհանուր մոբիլիզացիայի մասնակիցները հունվարի 9-ին վերստին դուրս են եկել քաղաքների փողոցներ՝ ցույց տալու գործադուլը շարունակելու իրենց վճռականությունը, որն սկսվել է դեկտեմբերի 5-ին: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը, ամբողջ երկրում բողոքի ակցիաներին մասնակցել է 452 հազար մարդ, նրանցից 56 հազարին նախարարությունը հաշվել է Փարիզում։

Մինչդեռ Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը՝ «Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիան» (CGT), բերել է այլ թվեր: Նրա ներկայացուցիչների խոսքով՝ Ֆրանսիայում ցույցերը հավաքել են առնվազն 1,7 միլիոն մարդ: Արհմիությունն իր կողմնակիցներին կոչ է արել շարունակել մոբիլիզացիան հունվարի 10-ին, իսկ ապա նաեւ 11-ին:

Արհմիութենական կենտրոնների տվյալներով՝ ընդամենը հունվարի 9-ին Ֆրանսիայում կայացել են ավելի քան 200 ցույց եւ ամբողջությամբ վերցված տարբեր կարգի առնվազն 400 ակցիա:
Փարիզի ցույցերի արդյունքն ամփոփել են ոստիկանության պրեֆեկտությունում: Գերատհեսչության տվյալների համաձայն՝ ընդհարումների ընթացքում տուժել են 20 ցուցարար եւ 16 կարգի պահապան: Իր Twitter-ում պրեֆեկտությունը հայտնել է, որ ձերբակալված ցուցարարների ընդհանուր թիվը կազմել է 27, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս