ԱՄՆ-ում նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ գործազրկության նպաստի համար դիմողների թիվը թեպետ փոքր-ինչ դանդաղել է, սակայն արդեն դիմել է ևս 3 միլիոն քաղաքացի:
Իսլանդիայի իշխանությունները ծրագրում են երկիրը զբոսաշրջիկների համար բացել հունիսի 15-ից ոչ ուշ:
Չինաստանում 2020 թվականի ապրիլին առաջին անգամ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի աճ՝ 3.9 տոկոսով:
Ռուսաստանում անցկացված հարցման համաձայն, ռուսաստանցիներին ավելի քան 40 տոկոսն ինքնամեկուսացումից հետո պլանավորում է վերադառնալ բնականոն կյանքի, մոտ 94 տոկոսը կշարունակի այցելել ռեստորաններ:
Հայաստանն ու Բելառուսը շարունակում են Ռուսաստանից ավելի էժան գազ պահանջել։ Այս անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է կրկին դժգոհություն հայտնել, որ Ռուսաստանը Եվրամիության երկրներին ավելի էժան է գազ վաճառում, քան Բելառուսին: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
Ավստրիայում կինոթատրոնների բացումը պլանավորվում է հուլիսի 1-ին:
ԱՄՆ-ի սովորական խանութներում նկատվում է մսի պակաս:
««Գազպրոմի» պատասխան նամակից հետո, ամենայն հավանականությամբ, ընթացել են քաղաքական բնույթի բանակցություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև, և Ռուսաստանը կարողացել է իր դիրքորոշումը տեղ հասցնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին։
Չինաստանի մայրուղիներից մեկում մայիսի 16-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է վեց մարդ, 30-ը հոսպիտալացվել է:
2020թ. ավարտվելու է ԵՄ ԱլԳ երկրների (Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Բելառուս, Ադրբեջան) համար 2017թ. ընդունված «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաստաթղթով սահմանվող գործողությունների ծրագիրը, ուստի Բրյուսելում և ԱլԳ մայրաքաղաքներում վերջին տարիներին ակտիվ քննարկումներ էին ընթանում Արևելյան գործընկերության ծրագրի ապագայի և նոր գերակայությունների վերաբերյալ։ Գործընթացը մտավ գործնական փուլ, և արդեն իսկ ընդունվել են մի շարք հիմնարար փաստաթղթեր, որոնք ուրվագծում են ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության շարունակության հիմնական ուղղությունները:
Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 951-ով: Վարակակիրների ընդհանուր թիվը 28 681 է: Մահացել է ևս 4 հիվանդ: Ընդհանուր առմամբ մահացել է 160 մարդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այն հայտարարությանը, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ:
Ուզբեկստանի Սիրդարինսկի շրջանի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է վեցի:
Պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունները միշտ գնահատել եք փայլուն, հիմա՞ էլ եք այդպես կարծում՝ հաշվի առնելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունները՝ ինչպես Արցախի հարցի, այնպես էլ՝ գազի գնի և ռուսական ընկերությունների մասով քրեական գործերի հետ կապված, նա ասաց.
168.am-ը վարչապետի այսօրվա հրավիրած առցանց ասուլիսին ուղղել էր հարց՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքականության և ունեցած ձեռքբերումների վերաբերյալ: Մեր հարցը և վարչապետի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե կարող էինք ակնկալել ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակը չէ:
Երուսաղեմի մերձակայքում գտնվող Բեյթ Շեմեշի ծայրամասում հզոր անտառային հրդեհների հետևանքով տարհանվել են բնակիչները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զանգերը՝ ուղղված ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հաճախակիացել են։ Երեկ՝ մայիսի 14-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Նոր Զելանդիայի իշխանություները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 555 հազարը:
Այս անգամ Լատվիան ստիպված չի լինի ձգել գոտիները: Անդրադառնալով գործազրկության հարցերին՝ այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշն իր կուսակիցների հետ առցանց քննարկման ժամանակ:
Միլանում նախօրեին տեղացած հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել Միլանին, հեղեվել են փողոցները, դադարեցվել է տրանսպորտի աշխատանքը:
Սլովենիայի կառավարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 598-ով՝ հասնելով 262 հազար 843-ի:
Ֆիլիպինների իշխանությունները Բիկոլ շրջանում ավելի քան 300 հազար մարդու տարհանել են, պատճառը «Ամբո» թայֆունն է:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 527 հազարը:
«Moody՛s» միջազգային վարկանիշային կազմակերպությունը կանխատեսում է ընթացիկ տարում աշխարհում ավտոմեքենաների վաճառքի ծավալների 20 տոկոսի չափով անկում:
Ավստրալիայի շուրջ 600 հազար քաղաքացի, համավարակով պայմանավորված սահմանափակումների հետևանքով, ապրիլին կորցրել է աշխատանքը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 455 հազարը:
Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեվեդուն մտադիր է իր պաշտոնից հեռանալ՝ չսպասելով ժամկետի ավարտին: