ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում է գրել
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը պաշտոնաթողության դիմում է պատրաստել: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության երեք պաշտոնյաների:
Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ կառավարության նախարարները նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնաթողության դիմումներ են պատրաստում առանց ամսաթվի, հաղորդել է հեռուստաալիքը:
Այն բանից հետո, երբ ընտրությունները կայանան, նախագահը կորոշի՝ ընդունել այդ դիմումը կամ նախարարին թողնել երկրորդ ժամկետով:
Մինչդեռ, հեռուստաալիքի տվյալներով՝ Էսփերը վաղօրոք Է պատրաստել պաշտոնաթողության դիմումը, քանի որ նա եւ նախագահ Դոնալդ Թամփը վաղուց լավ հարաբերություններ չունեն այն տարակարծությունների պատճառով, որոնք վերաբերում են այս ամռանն ԱՄՆ-ում տեղի ունեցած բողոքները ճնշելու համար զինվորականների օգտագործմանը:
Ավելի վաղ Politico թերթը հաղորդել էր, որ Թրամփը եւ նրա գլխավոր օգնականները նախարարների կաբինետի ընդգրկուն վերակառուցում են պլանավորում ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում:
Պաշտոնաթողության հնարավոր թեկնածուների թվում նշվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիս Ռեյը, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հասփելը եւ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը:
Բացի այդ, թերթի տվյալներով, սպասվում են կրթության նախարար Բեթսի ԴեՎոսի եւ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի պաշտոնաթողությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: