Բաժիններ՝

Հունաստանում ձերբակալվել են 20 գյուլենականներ և ՔԺԿ 10 անդամներ

Պելոպոննեսի հյուսիս-արևմուտքում գտնվող Կատակոլո նավահանգստում բացահայտվել են 65 անօրինական միգրանտներ, այդ թվում՝ Գյուլենական շարժման 20 ներկայացուցիչ և Քուրդիստանի ժողովրդական կուսակցության 10 անդամ։ Ըստ հունական մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ նրանց ձերբակալել են աֆղան և իրաքցի փախստականների խմբի հետ Իտալիայի սահմանն անօրինական անցնել ցանկանալու պահին։

Գյուլենականներից մի քանիսը ներկայացել են որպես «նախկին ոստիկաններ», իսկ ՔԺԿ-ի անդամներից մի քանիսն էլ՝ «քաղաքական նախկին գործիչներ, ակադեմիկոսներ և լրագրողներ»։

Թեմայի շուրջ հետաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30