«Երևանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանին դեմ առ դեմ ցույց տալ Լեռնային Ղարաբաղում գերեվարված գրոհայիններին». Ալեն Սիմոնյան

Երևանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանին դեմ առ դեմ ցույց տալ Լեռնային Ղարաբաղում գերեվարված գրոհայիններին: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Վերջինիս խոսքով՝ այսօր արդեն փաստ է, որ Ղարաբաղում ահաբեկիչներ են գործում:

«Մենք Սիրիայից և Լիբիայից գերեվարված վարձկաններ ունենք, որոնք ամեն ինչի մասին պատմում են: Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի՝ ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված ահաբեկիչների հետ շփման հնարավորություն տալ: Որպես իշխանության ներկայացուցիչ՝ անձամբ ստանձնում եմ նման հանդիպման կազմակերպման պարտավորությունը»,-ասել է Սիմոնյանը:

Բացի այդ փոխխոսնակը նշել է, որ ներկայում հավանական չի համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս