Սիրիայում ես իմ աչքի առջև բազմաթիվ մեռնող քաղաքացիականների տեսա, որոնք տուժել էին ահաբեկիչներին տրամադրված հենց այդ նույն հրթիռներից, և որոնք ինչպես պարզվեց, դիվանագիտական չվերթների միջոցով էին տարածվել: Աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը: Սա ոչ թե միայն փողերի համար իրականացվող կեղտոտ բիզնես է, այլև սա բիզնես է՝ ուղեկցվող երեխաների և անմեղ մարդկանց մահով, և այն պետք է անմիջապես դադարեցվի:
«Հարավային Կովկասը շատ մոտ է ՆԱՏՕ-ի սահմաններին: Սա մնում է ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից: Այս իմաստով՝ համագործակցությունը Հայաստանի և մեր գործընկերների հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները, շատ կարևոր է»։
«Հայաստանն անվտանգության սպառող չէ, այլ դարձել է նպաստ բերող տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը։ Դրա մասին են վկայում տարբեր երկրներում տեղակայված մեր խաղաղապահ ուժերը»։
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ծովափերից մեկում հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ:
Հնդկաստանի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումներն ու սողանքները խլել են առնվազն 20 մարդու կյանք:
Թուրքիայից դեպի Միացյալ Նահանգներ թռչող ինքնաթիռների սրահներում հուլիսի 5-ից այլևս չի գործի խոշոր էլեկտրոնային սարքերի տեղափոխման արգելքը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 5-ի երեկոյան կժամանի Լեհաստան:
Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում անակնկալներ չկան. Հայաստանը վստահելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար։ «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ այս մասին ասել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին:
Ճապոնական ծովի արևմտյան ափին բնակվող 19 հազար 700 մարդ տեղացող հորդառատ անձրևների պատճառով ստացել է շտապ տարհանվելու հրահանգ:
Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը ստացել են Կատարի պատասխանը ներկայացված վերջնագրին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.:
«Ռուսաստանի քայլերն ինձ վաղուց չեն զարմացնում. կարճաժամկետ տնտեսական շահերը գերակայում են անվտանգության երկարաժամկետ շահերի հանդեպ»:
«Դժբախտաբար, այս խնդիրը էլ ավելի է երկփեղկում հանրությանը, քաղաքական առումով: Ընտրությունը շատ պարզ է: Կամ մենք հրաժարվում ենք ձախողված օրենքից ու փոխարինում այն բարեփոխումների ենթարկված նոր օրենքով, կամ էլ` Օբամաքեյրը շարունակում է ձախողվել՝ վնաս հասցնելով միլիոնավոր մարդկանց», – հայտարարել է հանրապետական սենատոր Կորբինը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չունի:
Միացյալ Նահանգների Սահմանադրությունը հիմնված է բավականին պարզ մի գաղափարի վրա, այն է ՝ Մարդկանց իրավունքները տրվում են ոչ թե նահանգների, այլ՝ արարչի կողմից, և միայն այդ ժամանակ մարդիկ իրավունք են շնորհում կառավարությանը:
Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է. «Հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն ամուր պատմական հիմք, ինչը նախադրյալներ է ստեղծում հնարավոր ոլորտներում առավել արդյունավետ փոխգործակցության համար»:
Ռուսաստանի օդերևութաբանական կենտրոնը հայտարարել է, որ հուլիսի 5-ին Մոսկվայում հնարավոր ամպրոպի, անձրևի և քամու պատճառով հայտարարվելու է եղանակային վտանգի դեղին մակարդակ:
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը, որը պետք է կայանա հուլիսի 7-ին Համբուրգում Քսանի խմբի գագաթնաժողովի շրջանակներում, ենթադրվում է առանձին զրույցի ձեւաչափով, այլ ոչ թ «ոտքի վրա» շփում համաժողովի կողասրահներում:
Եգիպտոսի գլխավոր դատախազը Կահիերի Քրեական դատարան է հանձնել 41 բժիշկների գործերը, որոնց մեղադրում են օրգանների վաճառքի մեջ, հաղորդել է Եգիպտոսի ՄԵՆԱ գործակալությունը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը վստահությունո է հայտնել իր՝ Ռուսաստան կատարած այցի հաջողության հարցում եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմր Պուտինի հետ հանգամանալից բանակցությունների հույս ունի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Չինաստանի հետ ապրանքաշրջանառության զգալի մեծացումից, մտադիր է ՉԺՀ-ի նախագահի հետ քննարկել ոչ միայն տնտեսական հարցեր, այլեւ անվտանգության խնդիրները:
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը խոստովանել է գլոբալ փոփոխությունները հանցավորության եւ ահաբեկչության բնագավառում եւ նախազգուշացրել «նորագույն սպառնալիքների» թվի աճի մասին, որոնք բխում են բարձր տեխնոլոգիաներից:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված են հասցրել Քիշքիշ Զեյանաթ գյուղին, զոհվել են ինը խաղաղ բնակիչներ, հաղորդել է Սիրիայի ՍԱՆԱ ազգային գործակալությունը:
Չինաստանի հարավում սկսված հեղեղումները խլել են 33 մարդու կյանք, 15-ը համարվում են անհետ կորած:
Եվրախորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի այցելելու հարցում՝ անկախ այն հանգամանքից, որ դրանից հետո նախազգուշացումներ է ստանում Եվրախորհրդարանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից:
ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել է «Հվանսոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման հաջող փորձարկման մասին:
Հունաստանի ափամերձ անվտանգության ծառայությունը հուլիսի 3-ին կրակ է բացել Հռոդոս կղզու ափամերձ շրջանում հայտնված թուրքական բեռնատար նավի վրա այն բանից հետո, ինչ նավը հրաժարվել է ենթարկվել իրենց հրահանգներին:
«Խնդրում եմ՝ այս գումարը ներդրեք, որպեսզի Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ավելի ուժեղ դառնա»,- այսօր ԵՄ կողմից ֆինանսավորվող «STRONG CSOs» ծրագրի կազմակերպած «Քաղաքացիական հասարակությունը հանուն զարգացման» խորագրով հանրային միջոցառման ժամանակ, որի ընթացքում հայտարարվեցին դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունների անունները, այս մասին ասաց Պոդլասկայի ներկայացուցիչ Յարոսլավ Վորոբեյլը։
Ավելի քան 2,7 հազար ուկրաինացի զինվորականներ են զոհվել եւ 10 հազլարից ավելին վիրավորվել Ուկրաինայի արեւելքի ուժային գործողությունների գոտում:
Թերթի աղբյուրների տվյալներով, որոնք ծանոթ են զրույցի մանրամասներին, հեռախոսազրույցը կրել է «սիրալիր, սակայն շիտակ բնույթ»: