«Հարավային Կովկասում գերտերությունների մրցակցությունը մեծացել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով առաջիկայում ամերիկացի պաշտոնյաների ՀՀ կատարելիք այցերին։
Ծանր պայքարից հետո, Գերագույն դատարանում Բրեթ Քավանոյի նշանակումը նշանավորեց Դոնալդ Թրամփի քաղաքական հաղթանակը: Դատավորին մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդով մարդկանց հիվանդանալու դեպքերի թվաքանակը հասել է 200-ի նշագծին, նրանցից 125-ը մահացել են:
ԿԺԴՀ-ի օգտակար հանածոների պաշարները գնահատվում են 3,3 տրլն դոլար՝ 15 անգամ ավելի, քան Հարավային Կորեայինը:
«Global Firepower» ռազմական հետազոտությունների միջազգային կազմակերպությունը հրապարակել է պետությունների ռազմածովային ուժերի դասակարգման աղյուսակը՝ ըստ իրենց հզորության:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն մնում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարը, որի արդյունքները հրապարակել է «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը։
Նեպալում Գուրջա Հիմալ գագաթը բարձրանալիս մահացել է առնվազն 8 լեռնագնաց:
Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա, որոնք հետաքրքիր են կանադական ընկերություններին ու կանադահայերին:
Կանադան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցային գործընթացի միջոցով:
Կանադան շարունակելու է միջազգային հարթակներում ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու թուրքական դատարանի այսօր կայացրած որոշմանը։
«Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է ոչ այնքան ԼՂ հակամարտության կարգավորմամբ, ինչպես շատերը մտածում են, այլ այն հանգամանքով, որ Հարավային Կովկասը գտնվում է Իրանի և Սիրիայի հարևանությամբ, որտեղ ամերիկյան կողմը բավականին սկզբունքային դիրքորոշում ունի»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին, չեն անհանգստացնում ԶԼՄ-ների հրապարակումներն իր ամուսնու արտամուսնական կապերի վերաբերյալ, որոնք նա համարում է ոչ ավելի, քան ասեկոսեներ:
Պրահայի պատմական մասի InterContinental հյուրանոցի մերձակա անանուն հրապարակն ստացել է ծագումով չեխ փառաբանված կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանի անունը։
Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների տեղահանության ու կոտորածների մասին լուրերը մարդասիրական մեծ արձագանք գտան նաև Կանադայում:
Գազայում բախումների ժամանակ իսրայելական զինվորների կողմից վեց պաղեստինցի է սպանվել:
Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Եվգենյան, ամուսնացել է իր տարիների ընկերոջ՝ գինու առեւտրով զբաղվող 31-ամյա Ջեկ Բրուքսբենքի հետ:
2018 թվականի ինն ամսում աշխարհում 56 լրագրող է սպանվել մասնագիտական գործունեության պատճառով:
ՌԴ-ի կողմից Աբխազիային հատկացված օգնության ծավալը 10 տարվա ընթացքում կազմել է 44 մլրդ ռուբլի:
Սինգապուրի ավիաուղիների ինքնաթիռը կատարել Սինգապուրից Նյու Յորք պատմության մեջ ամենաերկար անվայրէջք թռիչքը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չի բացառել, որ Եվրոպան կարող է միջնորդ դառնալ Փհենյանի հետ Սեուլի կամ Վաշիգտոնի բանակցություններում, եթե դրանք փակուղի մտնեն։
Գերմանիան Ավստրիայի հետ սահմանի հսկողությունը կերկարացնի մինչեւ 2019 թվականի մայիսի 11-ը՝ կապված է անօրինական միգրանտների շարունակվող ներհոսքի հետ:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը թուրքական կողմից պահանջել է տեղեկություն հոկտեմբերի 11-ին Կայսերի նահանգում կալանավորված Ռուսաստանի 2 քաղաքացու մասին։
ԿԺԴՀ-ում, եթե պահանջվվի, պատրաստ են թեկուզ մի ամբողջ դար ապրել միջազգային պատժամիջոցների գործողության ներքո՝ հենվելով բացառապես սեփական ուժերի վրա:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների սկսվելուց մի քանի շաբաթ առաջ ամերիկացի սենատորները դադարեցրել են իրենց աշխատանքը:
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւն ընդունել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին ժամանած պատվիրակությունների ղեկավարներին։
Air India ավիաընկերության ինքնաթիռը, որը Հնդկաստանի Տրիչինիպոլի քաղաքից (երկրի հարավի Թամիլնադի նահանգ) մեկնել էր Դուբայ, հարկադրական վայրէջք է կատարել Մումբայում:
Ուգանդայի արեւելյան շրջանում առնվազն 40 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այլեւս չի դիտարկում իր նախկին խորհրդական Դինա Փաուելի թեկնածությունը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում:
«Մայքլ» փոթորիկը ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում լուրջ վնաս է հասցրել ռազմաօդային ուժերի Տինդալ ռազմակայանին: