Հուլիսի 11-ին այս մասին հաղորդել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի Նայնավայի նահանգում տեղացի աղբյուրի։
Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրների մարտական տեխնիկայի ժամանումով Ռումինիայի տարածք հուլիսի 11-ին սկսվում են ՆԱՏՕ-ի Saber Guardian 2017՝ երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները:
Հուլիսի 11-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի ափերի մոտ, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։
ԱՄՆ ծովային հետևակի բեռնատար ինքնաթիռը, որը հաճախ օգտագործվում էր վառելիքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար, ԱՄՆ Միսիսիպի նահանգի արևմտյան հատվածում վթարի է ենթարկվել՝ խլելով 16 մարդու կյանք:
Վենեսուելայում հուլիսի 10-ին ավելի քան 30 մարդ է տուժել ընդդիմության կազմակերպած հակակառավարական ցույցերի ընթացքում: Ինչպես հաղորդել է Կարակասի Չակաոյի շրջանի վարչակազմը, բժշկական օգնություն է ցույց տրվել 25 ցուցարարի:
Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանում սկսված անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 14 հազար մարդ:
Քուվեյթի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Պարսից ծոցի ճգնաժամի մասնակիցներին ուղղված համատեղ կոչը դարձել է պետքարտուղար Ռելս Թիլերսոնի մերձավորարեւելյան շրջագայության արդյունքը:
Միացյալ Նահանգները պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի նախագիծ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին՝ երկրի կողմից հրթիռային փորձարկում անցկացնելու պատճառով:
Գոլֆ խաղի համար մականների լրակազմը, որը պատկանել է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին, աճուրդով կվաճառեն ԱՄՆ-ում:
Այսօր` հուլիսի 11-ին, Համբուրգում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Նալբանդյանն ու Մամեդյարովը բանակցելու են այն մասին, թե ինչպես կարող են վերսկսել հակամարտության կարգավորման շուրջ բուն բանակցությունները:
Փարիզի հյուսիսային հատվածում, փողոցի մայթերին ժամանակավոր բնակություն հաստատած կանանց և տղամարդկանց մեծ մասը հիմնականում Սուդանի, Էրիթրեայի և Աֆղանստանի քաղաքացիներ են, ովքեր Ֆրանսիա են ներգաղթել՝ խույս տալով բռնաճնշումներից և պատերազմի արհավիրքներից:
Իտալացի նահանգապետը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել և ընդունել մեկ այլ նախագիծ, որը կմիացնի Բալկաններն ու Ապուլիան: Խոսքը «Eagle LNG» նախագծի մասին է, որը ներկայացվել է ամերիկյան «Falcone Group» ընկերության կողմից: Այդ ծրագրի համաձայն՝ պետք է կառուցվի 110 կիլոմետրանոց խողովակաշար, որի միջոցով Բալկաններ և Իտալիայի հարավ կհասցվի ամերիկյան և կատարական գազը: Նահանգապետն այս նախագիծը «Բալկանների և ամբողջ Եվրոպայի համար ռազմավարական» է անվանել:
ՆԱՏՕ-ն Եվրամիությունից անմիջապես հետո խոստացել է Ուկրաինային օգնություն ցույց տալ կիբեռպաշտպանության բնագավառում:
«Ապրիլյան պատերազմի հետ կապված առանձնահատկությունն այն է, որ պետք է անընդհատ ցույց տրվի Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, որովհետև իսկապես բացառիկ աշխատանք է արվում, միայն անգլերենով հրապարակված զեկույցներ են»:
Ուկրաինայում՝ Ռովնո քաղաքում, ադրբեջանցին ծեծի է ենթարկել ուկրաինացի զինվորականի:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը խոստացել է, որ դաշինքն Ուկրաինային օգնություն կտրամադրի արբանյակային կապի բնագավառում։
Հուլիսի 7-ին ընտրված՝ Մոնղոլիայի նախագահ Խալմաագիյն Բաթուլգան հուլիսի 10-ին երդում է տվել Պետական մեծ խուրալի պատգամավորների, Սահմանադրական դատարանի ղեկավարի եւ կառավարության անդամների առջեւ:
ԱՄՆ-ի պետական քարտուղար Ռելս Թիլերսոնն այցով կմեկնի Քուվեյթ, Քատար եւ Սաուդյան Արաբիա՝ Պարսից ծոցի արաբական երկրների ղեկավարների հետ հանդիպման համար:
Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Քիշնևում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած ասուլիսում:
Օդեսայում սկսվել են Sea Breeze-2017 ուկրաինա-ամերիկյան ռազմա-ծովային զորավարժությունները:
Սիրիայի հարավ – արեւմուտքում ապաէսկալացման գոտու ստեղծման ռուս-ամերիկա-հորդանանյան հայաձայնությունն, Ըստ առկա տեղեկատվության՝ կատարվում է:
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ կից հաղորդագրությունում նշելով, որ Ռուսաստանից ստացել են զինտեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը:
Հայաստանը և ԵՄ-ն ավարտել են 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների մշակումը, և վաղը Երևանում մեկնարկելու ենք այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները:
Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ գերմանական կողմը սկսել է իր զորքը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու գործընթացը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբերի կառավարությանը հավանություն տալու վարկանիշն իջել է մինչեւ 33 տոկոսի նշագիծը:
«Բանակցային գործընթացի ընթացքը ցույց է տալիս, որ այսօր այնուհանդերձ միջազգային հանրության, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից ակնկալվում է ոչ թե գործուն ջանքեր, այլ էֆեկտիվ պարտադրանք ադրբեջանական կողմին` վերադառնալու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին»:
Հնդկաստանի հյուսիսում կայծակի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի:
Չինաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումներից մահացածների ու անհետ կորածների թիվը հասել է 83-ի:
Ավստրիայի իշխանություններն արգելել են Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին այցելել երկիր՝ մասնակցելու Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի արարողություններին:
Գերմանիայի իրավապահ մարմինները 673 որոնվող հանցագործների են ձերբակալել սահմանին լրացուցիչ ստուգումների ընթացքում, որոնք շուրջ մեկ ամիս առաջ սահմանվել էին Քսանի խմբի գագաթնաժողովի կապակցությամբ: