
Կրասնոդարում ուղղաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում զոհվել է օդաչուն

Կրասնոդարի երկրամասում կոշտ վայրէջք կատարած «ՄԻ-2» ուղղաթիռի օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարությունից հայտնել են, որ Կրասնոդար-Նովոռոսիյսկ մայրուղու 52-րդ կիլոմետրին մոտ ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է օդաչուն՝ 1960 թվականին ծնված տղամարդ:
Արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունները տեղում են:
Նախարարությունից հավելել են նաև, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իլսկի գյուղի մոտակայքում` դաշտերի ոռոգման ժամանակ: