
Ռուսաստանի Կիրովի շրջանում այրվել է դպրոց. տուժածներ չկան

Ռուսաստանի Դաշնության Կիրովի շրջանում ամբողջությամբ դպրոց է այրվել, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հրդեհը դպրոցում բռնկվել է ապրիլի 16-ի երեկոյան:
«Հրդեհի հետևանքով որևէ մեկը չի տուժել, սակայն դպրոցն այրվել է ամբողջությամբ: Ապրիլի 19-ից, դպրոցում սովորող 17 աշակերտները կուսանեն հարակից մանկապարտեզի շենքում»,- ասված է շրջանի լրատվական ծառայության հաղորդագրությունում: