Ճապոնական ԶԼՄ-ները գրում են, որ Տոկիոյում բացվել է Օլիմպիական խաղերի 100 օրվա հետհաշվարկն հաշվող ժամացույցը:
Մեծ Բրիտանիան գրեթե ողջ իր զորակազմը դուրս կբերի Աֆղանստանից: Այդ մասին տեղեկացնում է Times թերթը:
«Նման ցուցահանդեսն ակնհայտորեն նպատակ ունի նվաստացնելու և նսեմացնելու ղարաբաղցի հայ ժողովրդին և նրանց զինված ուժերը, ինչպես նաև ամբողջ հայ ժողովրդին»: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել գերմանացի պատմաբան, փիլիսոփայության դոկտոր պրոֆեսոր Տեսսա Հոֆմանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված պուրակին, որտեղ հայկական կողմից գերեվարած զինամթերքի կողքին ներկայացված էին հայ զինվորի կերպարներով էքսպոնատներ։
«Ալիևը հնարավորինս փորձելու է նվազեցնել Մինսկի խմբի դերը և կարևորությունը հետագա բանակցային պրոցեսում, քանի որ ունի նպատակ, որպեսզի հետագա բոլոր քննարկումներն արդեն անցնեն ոչ Մինսկի խմբի ձևաչափով, այլ Թուրքիայի և Ռուսաստանի միջնորդությամբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 77 հազար 878 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ճապոնիայում Կոկո անունով կատուն մեկ օրով նշանակվել է Տոյամա քաղաքի ոստիկանության բաժանմունքի ղեկավար՝ տեղի բնակիչներից մեկի կյանքը փրկելու համար: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի Հանրային հեռուստաընկերությունը:
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել: Այս մասին ճեպազրույցում նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին:
ԱՄՆ-ը պատրաստվում է Գերմանիայի տարածքում իր ռազմական ներկայությունն ավելացնել 500-ով:
«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ միջազգային խորհրդաժողովներին չի մասնակցի այնքան ժամանակ, քանի դեռ Աֆղանստանից դուրս չեն բերվել բոլոր օտարերկրյա զորքերը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը:
Շուրջ 20 աշակերտ է մահացել Նիգերի մայրաքաղաք Նիամեյի դպրոցներից մեկում բռնկած հրդեհի ժամանակ: Այդ մասին հաղորդել է Actu Niger տեղական հրատարարությունը:
Ռոստուրիզմը զբոսաշրջիկների համար «թեժ գիծ» է գործարկել այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Թուրքիա և Տանզանիա սահմանափակ թռիչքների հետ: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը Սև ծովում իր սահմանների մերձակայքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ակտվիության աճի պայմաններում հարկադրված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման ուղղությամբ, բայց շահագրգռված է իրադրության քաղաքական կարգավորմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Սենատորներ Թիմ Քեյնը (դեմոկրատ Վիրջինիայի նահանգից), Քրիս Մերֆին (դեմոկրատ Քոնեկտիկուտի նահանգից) և ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի ևս 25 անդամներ նախագահ Ջո Բայդենին հղել են նամակ՝ անհապաղ Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) միանալու կոչով՝ այն սպառնալիքի խաղաղ և արդյունավետ հակազդման համար, որը, նրանց կարծիքով, իրենից ներկայացնում է Իրանի միջուկային ծրագիրը: Նամակի տեքստն ապրիլի 13-ին զետեղվել է Քեյնի կայքում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ապրիլի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հրավիրել է ապրիլի 28-ին ճառով հանդես գալու Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի երկու պալատների առջև։
Ապրիլի 13-ին Պարիստանում առնվազն չորս մարդ է զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել իշխանությունների կողմից «Թեհրիք ի Լաբայք Պակիստան» (TLP) իսլամական կազմակերպության առաջնորդ Ալամա Սաադ Հուսեյն Ռիզվիի կալանավորման դեմ բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում:
Ապրիլի 14-ի ցերեկը տասը րոպե ընդմիջումով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկայի ծառայության կայքում:
154 երկրներում այս պահին 781 միլիոն պատվաստում է կատարվել COVID-19-ի դեմ: Դա թույլ է տալիս ենթադրել, որ լիովին պատվաստվել է մոլորակի բնակիչների ընդամենը 5,1 տոկոսը, ապրիլի 12-ին հաղորդել է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները։
Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվն անցած օրն ավելացել է 13 245-ով:
Ավստրալիայում տրոմբոզի երկրորդ դեպքն են գրանցել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատրաստուկով պատվաստվելուց հետո:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, դրա պատճառով մահերի թիվը շարունակաբար աճում է:
Վիեննայում կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներն ապրիլի 18-ից կշարունակվեն մինչև մայիսի 2-ը:
ԱՄՆ ցանկանում է երկխոսություն Ռուսաստանի հետ, նման երկխոսության համար ծրագիրը դեռևս պետք է մշակվի: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենը հայատյացության վառ դրսևորում է, որը փաստում է, որ Բաքուն չի հրաժարվել իր ագրեսիվ քաղաքականությունից տարածաշրջանում:
Եվրամիության երկրները պատժամիջոցներ են պատրաստել Թուրքիայի նկատմամբ այն դեպքում, եթե Անկարան ագրեսիվ վարքագիծ դրսևորի Արևելյան Միջերկրականում և այլ տարածաշրջաններում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատը):
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչ սեպտեմբերի 11-ը՝ չտեղավորվելով ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից համաձայնեցված ժամկետի՝ մայիսի 1-ի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
2020 թվականի ապրիլի 24-ին այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր թվիթերյան էջում գրել էր.«Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և մարդու համընդհանուր իրավունքները դարձնելու եմ առաջնահերթություն»:
Կորոնավիրուսի պատճառով ամիսներ շարունակ փակ կյանք վարող Չեխիայում ապրիլի 12-ին դադարել է գործել արտակարգ դրությունը, վերաբացվել են դպրոցները, գրադարանները, կենդանաբանական այգիներն ու որոշ խանութներ:
Գիտնականները չեն գտել այն բանի ապացույցները, որ կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէն հանգեցնում է հիվանդության ավելի ծանր ընթացքի կամ ավելի վտանգավոր է մահացության տեսակետից: Այդ մասին վկայում են այն հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է Lancet բժշկական հանդեսում:
91 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի ռեժիսոր, The Stunt Man ֆիլմի համար երկու անգամ «Օսկար»-ի նոմինացված Ռիչարդ Ռաշը: Այդ մասին հաղորդում է Variety պարբերականը: