ԱՊՀ-ն կայացել եւ հաստատում է իր կենսունակությունը դժվարին ժամանակներում. Լուկաշենկո

ԱՊՀ կոչվող նախագիծը կայացել է եւ վերստին հաստատում է իր կենսունակությունը այս դժվարին ժամանակներում: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ մայիսի 28-ին, հայտարարել է Համագործակցության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ կայացած հանդիմանը: Այդ մասին հաղորդել է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:

«Այսօր մենք կարող ենք լիակատար վստահությամբ ասել, որ ԱՊՀ կոչվող նախագիծը կայացել եւ վերստին հաստատում է իր կենսունակությունը այս դժվարին ժամանակներում»,-ընդգծել է Բելառուսի ղեկավարը:

Նա նշել է, որ նույնիսկ Խորհրդային Միության փլուզումը չկարողացավ վերջնականորեն կտրել ինտեգրացիոն կապերը խորհրդային եղբայրական հանրապետությունների միջեւ: «Այն մեծ երկիր էր, եւ բոլոր տեսակետներից՝ շատ գրավիչ աշխարհաքաղաքական կենտրոն՝ զարգացած տնտեսությամբ, առաջադեմ մշակույթով, որտեղ հաշտ ապրում էին հարյուրից ավելի տարբեր Էթնոսներ»,-հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախագահն արձանագրել է, որ կողմերն ունեն մի քանի սերունդների վիթխարի փորձ, բարեկամության եւ բարիդրացիության բազմադարյան ավանդույթներ, հոգեւոր միասնության ուժ: Մենք ունենք այն, ինչը մեզ նվիրել են մեր պապերն ու նախապապերը, մեր ծնողները՝ հաղթանակ տանելով անցյալ դարի ամենաարյունահեղ պատերազմում»,-ասել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս