Բաժիններ՝

ԱՄՆ-ը մշակում է ամերիկացիներին օգնություն ցույց տված աֆղանների հնարավոր տարահանման պլաններ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը եւ Պետդեպարտամենտը մշակում են Աֆղանստանից այդ երկրի այն քաղաքացիների հնարավոր տարահանման պլաններ, որոնք օգնություն եւ աջակցություն են ցույց տվել ամերիկացիներին: Մայիսի 28-ին այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի (ՇՊԿ) նախագահ Մարկ Միլլիի հայտարարությունը:

Գեներալի խոսքով՝ այդ մարդկանց կյանքը, հնարավոր է սպառնալիքի տակ հայտնվի Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ավարտվելուց հետո, ուստի ԱՄՆ-ը պետք է նրանց հնարավորություն ընձեռի հեռանալու այնտեղից, եթե դա լինի նրանց ցանկությունը:

Ինչպես պարզաբանել է Միլլին, խոսքը վերաբերում է «զգալի թվով» աֆղան թարգմանիչների եւ Աֆղանստանի այլ քաղաքացիների, ովքեր զանազան աջակցություն են ցույց տվել ամերիկացի զինվորականներին եւ այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանությանը, որոնց այժմ, հնարավոր է, դրա համար հատուցում է սպառում «Թալիբան» շարժման կողմից:

ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահի խոսքով՝ ներկայումս համանման պլաններ է մշակում նաեւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Այժմ այստեղ շատ եւ շատ արագ տեմպով մշակվում են (տարահանման) պլաններ եւ ոչ միայն թարգմանիչների, այլեւ մեծ թվով այլ մարդկանց, ովքեր աշխատել են Միացյալ Նահագների հետ»,- ասել է գեներալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս