Տևական պատերազմական իրավիճակը ցույց տվեց, որ Ալիևի իշխանությունը կտրված է ադրբեջանական հասարակությունից։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացրեց հենց այս օրերին արգելափակել սոցիալական ցանցերը և ինֆորմացիոն բլոկադայի մեջ պահել հանրությանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների պատմական հանդիպումն ու քննարկումը, որի օրակարգում եղել են Արցախի պատերազմն ու ստեղծված իրավիճակը, շարունակում են մնալ հանրության հետաքրքրության տիրույթում: ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի կարծիքով, հանդիպման փաստն ինքնին արդեն կարեւոր է, եւ պետք է բոլորն անխտիր ողջունեն «մեր ազգային միասնությանը, մեր հայրենական պատերազմին եւ համայն հայության կռվին լիցք տվող դրական այս քայլն» ու շնորհակալություն հայտնեն ՀՀ եւ ԱՀ նախկին բոլոր ղեկավարներին։ «Հիմա անցյալը հիշելու, տարաձայնությունները բարձրաձայնելու պահը չէ»,- ասում է Թեւան Պողոսյանը:
Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնը պատրաստվում է հյուրընկալել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ առանձին հանդիպումների ընթացքում քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն նախատեսում է առավոտյան հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որից հետո կկայանա Պոմպեյի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Թուրքիայի ցամաքային զորքերի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են «Ազատ կրակ֊2020» կրակային պատրաստության վարժանքներ, որոնց ներկա են գտնվել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, հրամկազմ և այլ բարձրաստիճան զինվորականներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանում, դժբախտաբար, շատ-շատերը` վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած, կարծում են, թե Արցախում ընթացող պատերազմը հայրենական պատերազմ է, գոյամարտ, որտեղ հայությունը պայքարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի դեմ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:
Կոնգրեսական Բրեդ Շերմանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է անում Ադրբեջանին հղել այն ուղերձը, որ, եթե բռնությունը շարունակվի, ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը:
Սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ կոնգրեսի երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը:
Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն հնարավորը, որպեսզի Երևանն ու Բաքուն դուրս գան Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորման հունի վրա:
Եվրամիությունը (ԵՄ) պատրաստել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարենորոգման առաջարկությունների փաթեթ, որոնք ենթադրում են անդամ երկրների հետ համագործակցության մեխանիզմի թափանցիկության բարձրացում:
Հունգարիայի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանից կամ Չինաստանից գնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, եթե ապացուցվի, որ դրանք արդյունավետորեն են պաշտպանում վիրուսից:
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության արարողակարգային դեպարտամենտը Փհենյանում գտնվող դեսպանություններին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ծանուցել է Չինաստանի կողմից փոշեմրրիկի մոտենալու մասին, որը, հյուսիսկորեական կողմի խոսքով, կարող է փոշու մասնիկների հետ կորոնավիրուս բերել Հանրապետություն:
Գամալեայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը համեմատել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի եւ դեղամիջոցների արդյունավետությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին 2020 թվականին «Հանուն մտքի ազատության» Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիր է հայտարարել Բելառուսի ընդդիմությանը։
Կանադայի Օնտարիո նահանգի Օրենդիր ժողովի հոկտեմբերի 21-ի քննարկմանը պատգամավոր Արիս Պապիկյանը պահանջել է դատի տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացնել միջազգային դատական ատյանին՝ որպես պատերազմական հանցագործների։
Ադրբեջանում Հունաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցները ժամանակ առ ժամանակ ստանում են իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիքներ:
Վիրաբուժական դիմակները թույլ են տալիս որոշ դեպքերում նույնիսկ 80 տոկոսով նվազեցնել օրգանիզմում կորոնավիրուսի հայտնվելու սպառնալիքը, սակայն վտանգը մինչեւ վերջ չեն վերացնում:
Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այն որոշման մասին, որ այսուհետ կիրառվելու է «Հայոց ցեղասպանություն» խորագիրը, նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական հարց է, այլև ուղերձ`ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Ընդհանրացված թվեր են տրվել, և չէին կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից:
Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը՝ Ադրբեջան զորքեր ուղարկելու առումով, լուսարձակներ է կենտրոնացնում պատերազմի շարժառիթների եւ նպատակների վրա։ Պարզ է դառնում, որ Անկարան ինչո՛ւ սկսեց պատերազմը, ինչպես է օգտագործում Ադրբեջանին եւ ինչ առաջադրանքներ է փորձում իրականացնել հրահրելով արցախյան պատերազմը։
Քանի դեռ Ադրբեջանը կառավարվում է Թուրքիայի կողմից, և քանի դեռ Ալիևը հանդիսանում է Էդրդողանի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա՝ նշանակված Ադրբեջանում, անիմաստ է խոսել կրակի դադարեցման մասին, և այս դեպքում պատերազմը շարունակվելու է, որովհետև Թուրքիան Ադրբեջանի միջոցով իրականացնում է իր վաղեմի պանթուրանական ծրագիրը, իսկ դրա համար պետք է Հարավային Կովկասում ստեղծի և պահի լարվածության օջախ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«ՍիվիլՆեթի» հետ զրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այսօրվա պատերազմում չեն կիրառվում Սու-30 կործանիչները, նախ նշել է, որ Սու-30-ներ ավելի վաղ պիտի առնեինք՝ 20 տարի առաջ, այնուհետ շարունակել է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը:
Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսական NTV-ի փոխանցմամբ՝ «Վալդայ» ակումբի նիստում է Ռուստաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նշել է, որ «մի իրավիճակ, երբ Ադրբեջանի տարածքների էական հատվածը կորսված է, չի կարող անվերջ շարունակվել»։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով»:
Նորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ, «Կարմիրներ» կուսակցության ղեկավար Բյորնար Մոքսնեսն առաջարկում է Նորվեգիայի կառավարությանը դադարեցնել զենքի և պաշտպանական սարքերի վաճառքը Թուրքիային: