Գերմանիայի մի քանի քաղաքական գործիչներ փոստով ստացել են ծրարներ, որոնք անհայտ սպիտակ փոշի են պարունակել:
Եվրամիությունը 2018 թվականի գարնանը խորհրդաժողով կանցկացնի Բրյուսելում՝ նվիրված Սիրիայի օգնության եւ վերականգնման հարցերին:
Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս 20-ն անհայտ կորել Կարիբյան ծովի Դոմինիկա կղզում «Մարիա» փոթորկի հարվածից հետո, ինչի մասին հայտնել է Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում մուսուլման համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տհաճ անակնկալի է եկել:
Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ։
Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Լուիս Վիդեգարայը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 273-ի։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է կոշտ միջոցներ ձեռնարկել ի պատասխան հանրապետության լիակատար ոչնչացման հնարավորության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքում խաղաղության հասնելու ուղիները:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, որն ընդլայնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության լիազորությունները ԿԺԴՀ-ի եւ նրանց դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցում, ովքեր Փենյանին օգնություն են ցույց տալիս տնտեսության տարբեր բնագավառներում, մասնավորապես առեւտրական եւ ֆինանսական հատվածներում։
Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը սպառնալիք է Իրաքի կայունությանը, այն կարող է դժվարացնել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Միացյալ Նահանգները ողջունում են Հայաստանի Հանրապետությունում անկախություն ձեռք բերելուց ի վեր գրանցված առաջընթացը և հպարտ են մեր երկրի հետ կատարած համատեղ աշխատանքով:
«Անկարան, ամենայն հավանականությամբ, կմերժի, քանի որ դժվար թե ներկայումս Անկարայի ծրագրերում կա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և հաշտեցման դրույթը»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հերթական վճռի կատարման նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 3000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Հայաստանի Հանրապետٳթյան անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Եվրախորհրդարանի՝ «Եվրոպական միավորված ձախերի» խմբակցության մեջ մտնող պատգամավորները հայտարարել են, որ Կատալոնիայի բնակիչները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն:
Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին և պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի համար ահաբեկչական սպառնալիքը մշտական է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 28-ին Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Գերմանական հեղինակավոր Զյուդդոյչե Ցայտունգ (Süddeutsche Zeitung) օրաթերթում սեպտեմբերի 19-ին լույս է տեսել «Ադրբեջանի կապը ՔԴՄ կուսակցության պատգամավորի հետ» վերնագրով հոդված:
Միացյալ Նահանգների կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում «վեցնյակի» ձևաչափով կոլեգաների հետ հանդիպումից հետո ԳԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Բեռլինն ունի բոլոր հիմքերը՝ Իրանի միջուկային համաձայնագիրը չխզելու և նրա իրագործումը վտանգի տակ չդնելու:
Ալեքսանդր Լապշինը, ով ձերբակալված է եղել Ադրբեջանում, մանրամասնել է, թե ինչ ձևով են ադրբեջանական իրավապահները հարցաքննել իրեն և ստիպված եղել հայտնվել հիմարի կարգավիճակում: Այս մասին Լապշինը գրառում է կատարել իր անձնական բլոգում:
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Աֆրիկայի պետությունների առաջնորդների հետ հանդիպման ընթացքում երկու անգամ նշել է գոյություն չունեցող «Նամբիա» պետությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարօրինակ և անհասկանալի է որակել Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ դատական կարգով Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի լուծարման թեմայով հայտարարությունը:
Նյու Յորքում երեքշաբթի օրը ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երեք օրենսդիրների։ Ձերբակալվել է նաեւ Նյու Յորքի քաղաքային խորհրդի նախագահը։
Մեքսիկայի Պուեբլա նահանգում ուժգին երկրաշարժի հետևանքով եկեղեցու փլվելու ժամանակ 11 մարդ մահացել է՝ այդ թվում 4-ը` երեխա:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները: