Բաժիններ՝

Անտառային հրդեհի պատճառով Հռոմից ոչ հեռու խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը

«Իտալիայի երկաթուղիների ցանցի» ղեկավարությունը նախազգուշարել է Հռոմ – Տիվոլի երթուղում գնացքների երթեւեկության չվացուցակում լուրջ խախտումների մասին՝ երկաթուղիների մերձակայքում անտառային հրդեհի պատճառով: Օգոստոսի 13-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է նկերության կայքում։

Ընկերության տվյալներով՝ վեց տարածաշրջանային գնացքների մեկնումն ուշանում է ավելի քան մեկ ժամով, սահմանափակված են 24 գնացքների երթուղները: Բացի դրանից, չեղարկվել են հինգ տարածաշրջանային գնացքներ: Մեկ օր առաջ անտառային հրդեհի պատճառով դադարեցվել է գնացքների երթեւեկությունը Տիվոլիի եւ Մարչելինայի միջեւ, իշխանությունները տարահանել են մի քանի տասնյակ մարդու:

Իտալիայում անտառայտին հրդեհների հետ կապված իրադրությունը վատթարացել է անոմալ բարձր ջերմաստիճանների պատճառով: Վերջին օրերին Ապենիններում հայտնաբերվել են բռնկման տասնյակ տեղային օջախներ, առավելապես հարավային մարզերում՝ Ապուլիայում, Կալաբրիայում, Սիցիլիայում, ինչպես նաեւ Սարդինիայում: Անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն հինգ մարդ: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին օգոստոսի 12-ին հայտարարել է, որ կառավարությունը մշակում է տուժած մարդանց եւ ձեռնարկություների օգնության ծրագիր, ինչպես նաեւ անտառների վերականգնման պլան:

Ինչպես հայտնել է Անտառային հրդեհների մասին տեղեկատվության Եվրոպայի համակարգը, Իտալիայում տարեսկզբից այրվել է 103 հազար հեկտար տարածություն: Այս պահին Եվրամիությունում այրված տարածքների մակերեսով Իտալիան զիջում է միայն Հունաստանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս