Բաժիններ՝

«Թալիբան»-ի ներկայացուցիչը բացատրել է Աֆղանստանի քաղաքների արագ նվաճումը

Աֆղանստանի մի շարք խոշոր քաղաքների արագ անցումը «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո վկայում է երկրի ժողովրդի շրջանում նրան աջակցելու մասին: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել է խմբավորման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը: Նրա խոսքով՝ «Աֆղանստանի նահանգները կամավոր ընդունում են թալիբների իշխանությունը. նրա խոսքով, նրանց կողմից «չկա ուժի ոչ մի կիրառում»: «Աֆղան ժողովուրդը ցանկանում էինել մեզ հետ եւ ողջունում է մեզ, դրա մասին վկայում է երկրի խոշոր քաղաքների արագ անկումը»,-խոսնակ Նայիմը հայտարարել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին:

Թալիբների քաղաքական գրասենյակի խոսնակը նշել է, որ շարժումը իշխանության գալուց հետո մտադիր է հավասարակշռված հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ, հայտարարելով, որ «Թալիբան»-ը խնդիրներ չունի հարեւան երկրների հետ»: «Մենք դուռը չենք փակի քաղաքական թրեկի համար: Մենք մեր քաղաքական տեսլականը ներկայացրել ենք Դոհայի հանդիպմանը»,-հավելել է նա: Աֆղանստանում առաջին տարին չէ, որ շարունակվում է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» արմատական շարժման դեմ, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական եւ սահմանային շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

Էսկալացիան տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը ՌԴ ԱԳ նախարարը համարել է Վաշինգտոնի առաքելության ձախողման ընդունում Աֆղանստանում: Թալիբներն օգոստոսի սկզբին 2016 թվականից ի վեր առաջին անգամ վերցրել են երկրի 34 նահանգներից մեկի վարչական կենտրոնը: Դրանից հետո, նրանք հայտարարել են եւս տասից ավելի վարչական կենտրոններ վերցնելու մասին, մարտական բախումները շարունակվում են: Այդ ֆոնի վրա արեւմտյան ԶԼմ-ներում հայտնվել է տեղեկատվություն, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության աղբուրների, որ թալիբները կարող են ամիսների ընթացքում շրջափակել եւ նույնիսկ վերահսկողության տակ վերցնել Քաբուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս