Բաժիններ՝

Փլիմութում առնվազն վեց մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

Առնվազն վեց մարդ է զոհվել Փլիմութ քաղաքում հրաձգության հետ կապաված միջադեպի հետեւանքով: Այդ մասին ասված է օգոստոսի 12-ին ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ոստիկանության տվյալներով՝ մահացել է կասկածյալը: Բացի դրանից, միջադեպի զոհեր են դարձել երկու կին եւ երկու տղամարդ, որոնք զոհվել են պատահարի վայրում: Եվս մեկ տուժած մահացել է հիվանդանոցում: Բացի դրանից, ոստիկանությունն ընդգծում է, որ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ: Պատահարի վայրը շրջապատված է, շրջանում ճանապարհային ցանցը փակ կլինի գիշերվա ընթացքում:

Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններում, կատարվում է պատահարի հետաքննություն: Ոստիկանությունը շարունակում է որոնել ականատեսներին, որոնք միջադեպը նկարահանել են շարժական հեռախոսով, որպեսզի կանխի տեսագրության տարածումը սոցիալական ցանցերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս