
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և այլ երկրներ Աֆղանստանից տարհանում են իրենց քաղաքացիներին

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և այլ երկրներ Աֆղանստանից տարհանում են իրենց դեսպանատների աշխատակիցներին և քաղաքացիներին: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Պենտագոնն Աֆղանստան կուղարկի 3 հազար հատուկ ջոկատայիններ՝ դիվանագետներին և դեսպանատան աշխատակիցներին անվտանգ և համակարգված տարհանելու համար: Խոսքը շուրջ 20 հազար քաղաքացու մասին է: Մեծ Բրիտանիան նույնպես ուղարկելու է 600 զինծառայող՝ դիվանագետներին և քաղաքացիներին Աֆղանստանից տարհանելու համար:
Գերմանիայի դեսպանատունը իր հերթին կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը:
Իրենց քաղաքացիներին Աֆղանստանից դուրս բերելու մտադրության մասին կամ երկիրը լքելու կոչով են հանդես եկել նաև Ֆրանսիան, Նորվեգիան, Դանիան:
Ռուսաստանի Դաշնությունը դեռևս չի պլանավորում տարհանել իր քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Նիկիտա Իշչենկոն, հավելելով, որ այդ խնդրանքով դեռևս ՌԴ քաղաքացի իրենց չի դիմել: