
ՄԱԿ-ի փախստականների գերատեսչությունն Աֆղանստանի հարևան երկրներին կոչ է արել չփակել սահմանները

Փախստակնների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունն (ՓԳԿՎ) Աֆղանստանի հարեւան երկրներին կոչ է արել չփակել սահմաններն այն աֆղանների համար, ովքեր փրկություն են փնտրում մարտերից: Ինչպես օգոստոսի 13-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանթուն, այս տարվա սկզբից հարկադրաբար իր տունն է լքել շուրջ 400 հազար մարդ։
«ՓԳԿՎ-ն հարեւան երկրներին կոչ է անում բաց պահել իրենց սահմաններն Աֆղանստանում ճգնաժամի սրման լույսով»,- նշել է նա: «Այս տարվա սկզբից ի վեր շուրջ 400 հազար քաղաքացիական անձինք հարկադրված են եղել լքել իրենց տները»,- ասել է Մանթուն՝ հիշեցնելով, որ 2020 թվականի վերջի դրությամբ երկրում եղել է 2,9 միլիոն ներքին տեղահանված անձ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: