Կարևորագույն խնդիրներից մեկը, որը քննարկվում էր, Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, ցեղասպանությունների բացառումն էր: Ժամեր առաջ նախագահը հայտարարեց, որ մենք հանդես ենք գալու այդ ուղղությամբ նոր նախաձեռենություններով:
Ավերվել են տասնյակ տներ: Տեղի օդանավակայանը փակ է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակիչներ տարհանված են: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ:
«Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Բրիտանական ոստիկանությունը երրորդ կասկածյալին է ձերբակալել սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյում իրականացված ահաբեկչության հետաքննության շրջանակներում:
ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ Եվրամիությունում երբեք չեն խոսում երկրների ոչնչացման մասին:
Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը սեպտեմբերի 19-ին քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ԳԱ)։
Իրանը եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը պետք է երկխոսություն վարեն ընդհանուր շահերի հիման վրա:
Մեքսիկայի մայրաքաղաքում առնվազն 30 երեխա է զոհվել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած երկրաշարժից դպրոցի փլվելու հետեւանքով:
Մեքսիկայում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժի զոհերի թիվն, իշխանությունների տվյալներով, արդեն գերազանցել է 140-ը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահը գոհունակություն է հայտնել Գլխավոր քարտուղարին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցության կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:
Ըստ «The Guardian» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի և կան բազմաթիվ ավերվածություններ:
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ՀՀ նախագահն ընդգծել է ԼՂ հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է և այն կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի […]
Բելգիայի ափերի մոտ հայտնաբերվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից մնացած սուզանավ:
Սեպտեմբերի 18-ին սկսվել են Էյֆելյան աշտարակի հիմքի հարթակի շուրջ թափանցիկ գնդականթափանց պատի կառուցման աշխատանքները:
Շոտլանդիայի բնակիչ Մարկ Բոմոնտը կարողացել է հեծանիվով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել ընդամենը 79 օրում:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ:
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կայքում հրապարակված հետազոտության տվյալներով՝ 2016 թվականի դրությամբ աշխարհում շուրջ 40 մլն մարդ ժամանակակից ստրուկների վիճակում էր. ամբողջ աշխարհում հարկադիր աշխատանքի զոհ է դարձել 152 մլն երեխա։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի վարկանիշը ռեկորդային ցածր նշագիծ է ընկել 2017 թվականի ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է «վտարյալ-ռեժիմ» ունեցող երկրներին, որոնք աջակցում են ահաբեկիչներին և ավտորիտար ռեժիմ ունեցող պետություններին, որոնք փորձում են աշխարհում խաղաղություն պահպանող դաշինքները քանդել:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայազգի գործիչ Աննա Էշուն վստահ է՝ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Մենք խաղաղություն ենք ուզում ձեզնից` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, որպես հզոր պետություն, հասցեական հայտարարություններ արեք, թե ով է պատերազմ հրահրողը: Կոնկրետ անվանական նշեք, իսկ ով էլ խախտի պայմանները, նրանք պետք է հեռու լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից»
Արցախը, փաստացի լինելով անկախ պետություն, իսկապես արժանի է ﬕջազգային ճանաչման:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ﬔղադրել է Հյուսիսային Կորեային իր քաղաքացիների ոչնչացման և ամբողջ աշխարհում ﬔծ թվով մարդկանց սպառնալու ﬔջ:
«Իհարկե, ավելի լավ է բանակցել, քան կրակել: Բայց ոչ մի կառուցողական առաջընթաց մենք չենք ակնկալում: Այս միտումների դեպքում, որը, ամենայն հավանականությամբ, կայուն բնույթ է կրելու, շատ քիչ է հավանականությունը, որ կլինի նախագահների հանդիպում: Բայց նախարարները պետք է փորձեն ինչ-որ ոչ ստանդարտ լուծումներ և ուղիներ գտնել»,- ասաց Ս.Տարասովը:
Թուրքիայի գրեթե 200 քաղաքացիներ՝ դիվանագիտական անձնագրերով, վերջին մեկ տարում ապաստան են ստացել Գերմանիայում:
«Մարդիկ արժանի են ՄԱԿ-ում արժեք տեսնելու եւ մեր գործն է բացահայտել այդ արժեքը»:
ԱՄՆ-ի նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, որոշել է հրաժարվել Գաղտնի ծառայության շուրջօրյա պահպանությունից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այն կարծիքին է, որ աշխարհում ուժեղանում է անկայունությունը եւ խորանում են հակամարտությունները, սակայն այդ գործընթացը կարելի է հետ շրջել: