Թալիբները գրավել են Աֆղանստանի Զաբուլի հարավային նահանգի մայրաքաղաքը. AP
«Թալիբան» արմատական շարժման զինյալները գրավել են Քալաթ քաղաքը՝ Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի վարչական կենտրոնը: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների մի ներկայացուցչի:
Նրա տվյալներով՝ քաղաքի պաշտոնյաները գտնվում են մերձակա ռազմական ճամբարում եւ պատրաստվում են տարահանման:
Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում տեղի է ունեցել անվտանգության բնագավառում իրադրության կտրուկ վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժումը սաստկացրել են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Մի շարք բաց աղբյուրների տվյալների համաձայհամաձայն՝ ինչպես նաեւ իրենց իսկ թալիբների պնդումների համաձայն՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 60-ից մինչեւ 85 տոկոսը, ներառյալ շրջանները հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: