Բաժիններ՝

Մերկելը Ռուսաստան և Ուկրաինա կայցելի երկու օրվա տարբերությամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Մերկելը Մոսկվա կժամանի օգոստոսի 20-ին, ճշտել է նա:

Ծրագրի մանրամասների մասին կհաղորդվեն հաջորդ շաբաթ, բայց ակներեւ է, որ նա հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ»,-հավելել է Զայբերտը:

Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի ղեկավարը մտադիր է Մերկելի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցեր:

Այցը Կիեւ պլանավորված է օգոստոսի 22-ին:

Ինչպես հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը կքննարկվեն Գերմանիայի երաշխիքները «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման դեպքում, ինչպես նաեւ իրադրությունը Դոնդասում:

Մերկելը վերջին արտասահմանյան այցերն է կատարում կանցլերի պաշտոնում: Սեպտեմբերին Գերմանիայում կանցկացվեն ընտրություններ, կառավարության նոր ղեկավար կդառնա այն կուսակցությունից թեկնածուն, որը կհավաքի ամենամեծ թվով ձայները եւ ամենախոշոր խմբակցությունը կձեւավորի Բունդեսթագում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս