«Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս։
Պետք է ոչ այնքան դիմել ՀԱՊԿ-ին՝  մոնիտորինգի ենթարկելու հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմը, այլ գործի դնել Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրությունից բխող դրույթները։

Անտեղյակներին ասեմ, որ 2010-ի օգոստոսի 20-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ կնքված հայ-ռուսական արձանագրության համաձայն ոչ միայն մինչեւ 2044թ. երկարաձգվում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում, այլ նախ եւ առաջ ռուսական զինված ուժերն իրավունք են ստանում ոչ թե միայն պաշտպանելու նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանները (հայ-թուրքական սահման), այլ իրավունք են ստանում պաշտպանելու նաեւ Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ու այդ թվում հայ-ադրբեջանական սահմանը։

Այս հայանպաստ փաստաթուղթը «նախկին» իշխանություններիս հերթական դրական ժառանգությունն է, որից կապիտուլյացիայի խորհրդանիշ համարվող «մուրճով» իշխանությունը չի ցանկանում օգտվել։

Թե ինչո՞ւ… հետեւությունները թողնում եմ ձեզ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031