
Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են ջրհեղեղի պատճառով հնարավոր տարհանման մասին

Սոչիի բնակիչները, որոնց տները գտնվում են ջրհեղեղի վտանգի տակ, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն և պատրաստ լինեն տարհանման: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին Տելեգրամ-ալիքում գրել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին:
«Հիմա կարևոր է, որ քաղաքացիները զգոնություն և զգուշություն ցուցաբերեն։ Իրենց մեքենաները չթողնեն ծառերի կամ գովազդային պաստառների տակ, ինչպես նաև գետերի մերձակա տարածքներում», -հավելել է նա։
Ամբողջ առողջարանային քաղաքում մինչեւ օգոստոսի 15 -ը գործում է արտակարգ նախազգուշացում: