
Իտալիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորը

Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ դառնալու Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորներից մեկը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Մեզ համար գլխավոր առաջնահերթությունը բանակցային գործընթացի շարունակությունն է: Թուրքիայի գործողությունները բարձր են գնահատվում: Բանակցությունների արդյունքները կվերլուծվեն: Իտալիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավոր»,- ասել է իտալացի նախարարը ապրիլի 2-ին Բաքվում։
Իտալիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտի խնդիրներին, որոնց բախվե; են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետևանքով։
Նա նաև ասել է, որ Իտալիան էներգետիկ անվտանգության կազմված ծրագրի շրջանակներում նպատակ ունի հեռանալ ռուսական շուկայից։ «Այդ նպատակով Հռոմը մտադիր է ակտիվացնել աշխատանքը միջերկրածովյան տարածաշրջանի ուղղությամբ»,- հավելել է Իտալիայի արտգործնախարարը։