Բաժիններ՝

Վուչիչը հաղթել է Սերբիայում կայացած նախագահական ընտրություններում

Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաղթել է Սերբիայում կայցած նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ 59,55 տոկոս արդյունքով: Սրանք են Հանրապետական ընտրական հանձնաժողովի (ՀԸՀ) պաշտոնական տվյալները, որոնք ապրիլի 4-ին հրապարակվել են քվեների ավելի քան 90 տոկոսի հաշվակի հիման վրա:

ՀԸՀ-իտվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 90,71 տոկոսի հաշվարկից հետո Վուչիչը («Միասին կարող ենք ամեն ինչ» կոալիցիա) հաղթում է 59,55 տոկոմ արդյունքով, երկրորդ տեղում է Սերբիայի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Զդրավկո Պոնոշը («Միացյալներ Սերբիայի հաղթանակի համար» կորալիցիա)՝17,53 տոկոսով, երրորդ տեղում էՄիլոշ Յովանովիչը՝ 5,82 տոկոս արդյունքով: «Միասին կարող ենք ամեն ինչ» կոալիցիան՝ կառավարող Սերբիայի առաջադիմական կուսակցության գլխավորությամբ, որի առաջնորդը Վուչիչն է, հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում:

Սանք են ՀԸՀ-ի տվյալները քվեաթերթիկների 90,34 տոկոսի հաշվարկից հետո: «Միասին կարող ենք ամեն ինչ» կորալիցիան հավաքել է քվեների 43,57 տոկոսը: 12,96 տոկոսով երկրորդ տեղում է «Միայցյալներ Սերբիայի հաղթանակի համար» կոալիցիան՝ Մարինիկա Տեպիչի գլխավորությամբ, 11,71 տոկոսով երրորդ տեղում գտնվում է կոալիցիան՝ Իվիցա Դաչիչի Սերբիայի սոցիալիստական կուսակցության գլխավորությամբ: Սերբիայում նախագահական եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են ապրլի 3-ին:

Միաժամանակ կայացել են Բելգրադի քաղաքային խորհրդի, ինչպես նաեւ Սերբիայի 12 մունիցիպալիտետների ընտրությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս