Բաժիններ՝

Պենտագոնը հայտարարում է Ուկրաինային 300 միլիոն դոլարի հավելյալ օգնություն հատկացնելու մասին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ապրիլի 1-ին Կոնգրեսին ծանուցել է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) կողմից տրամադրված լրացուցիչ աջակցության գործողությունների մասին: Այս մասին հայտնում ԱՄՆ պաշտպանության վարչությունը։

«USAI-ի միջոցով կտրամադրվի մինչև 300 միլիոն դոլարի աջակցություն անվտանգության ոլորտում Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Այս որոշումը ընդգծում է Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բայդենի վարչակազմի պաշտոնավարման սկզբից ի վեր Միացյալ Նահանգներն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 2,3 միլիարդ դոլարի անվտանգության ապահովման աջակցություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930