
Շրի Լանկայի տարածքում պարետային ժամ է հայտարարվել

Շրի Լանկայի իշխանությունները ապրիլի 4-ից կղզու ողջ տարածքում պարետային ժամ են հայտարարել: Այս մասին հաղորդում է այդ երկրի պետական լրատվական գործակալությունը:
Ապրիլի 1-ին Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել էին տնտեսական ճգնաժամով պայմանավորված զանգվածային անկարգությունների պատճառով երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Զինված ուժերի ներկայացուցիչները լիազորված են ձերբակալելու անկարգություններին մասնակցելու մեջ կասկածվող անձանց:
Մարտի 31-ին հարյուրավոր ցուցարարներ փորձ էին արել մտնել երկրի նախագահի տուն՝ ի նշան բողոքի, որ երկրում չկա բավարար վառելիք, դեղամիջոցներ ու առաջին անհրաժեշտության պարագաներ: