Հայտնի է տարեսկզբից ամենաշատ գումար կորցրած ռուսաստանցի միլիարդատերը

Ռուսաստանցի ամենահարուստ գործարարների ընդհանուր կարողությունը տարեսկզբից նվազել է 50,1 մլրդ դոլարով, հաշվարկել է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի տվյալների հիման վրա։

Ամենից շատ (քառակի) աղքատացել է «Լուկօյլ»-ի համասեփականատեր Վագիտ Ալեքպերովը։ Նրա կապիտալը նվազել է 17,4 մլրդ դոլարով։

Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Սևերստալ»-ի գլխավոր սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը։ Նա կորցրել է 5,7 մլրդ դոլար, իսկ «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը կորցրել է 4,9 մլրդ դոլար։

«Նորիլսկի նիկել»-ի սեփականատեր Վլադիմիր Պոտանինի կապիտալը տարեսկզբից նվազել է 1,47 միլիարդ, Ռոման Աբրամովիչինը՝ 3,6 միլիարդ, Գենադի Տիմչենկոյինը՝ 6,03 միլիարդ դոլարով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930