Բաժիններ՝

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ինքնաթիռ բարձրանալու համար վերելակ է օգտագործել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ստիպված է եղել վերելակ օգտագործել՝ նստելու ինքնաթիռ և երկօրյա այցով մեկնելու Մալթա: Վատիկանի խոսնակ Մաթեո Բրունին տեղեկացրել է, որ նման քայլը նպատակ է ունեցել «խուսափել անհարկի ցավից»: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Սա Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 36 արտասահմանյան այցերի ընթացում առաջին դեպքն է, երբ նա չի կարողանում ինքնուրույն բարձրանալ ինքնաթիռ: 85-ամյա պապը տառապում է ռադիկուլիտից:

Փետրվարին նա ստիպված էր եղել չեղարկել այցը Ֆլորենցիա՝ ծնկի ցավի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930